Երևանում բացվել է առաջին «Խելացի տունը»12 հունվարի 2011 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Երևանյան բնակարաններից մեկը, Սայաթ-Նովա 27 հասցեում, «DOMINTELL» համակարգի շնորհիվ` ամենասովորական երևանյան բնակարանը դարձել է իրական «խելացի տուն»: «DOMINTELL»-ը բնակելի, գրասենյակային և այլ տարածքների կառավարման և հսկողության ավտոմատ համակարգ է` մշակված Trump electronics բելգիական ընկերության կողմից: «Smart House» («խելացի տուն») բառակապակցությունը, ըստ երևույթին, շատերը գիտեն: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանում «DOMINTELL»-ի պաշտոնական ներկայացուցչությունում՝ Dynamic Systems ընկերությունում, ծրագրավորվող հեռակառավարման վահանակի միջոցով կարելի է կառավարել տան լուսավորությունը, բացել և փակել շերտավարագույրները, միացնել և անջատել հեռուստացույցը և երաժշտությունը: Հանձնարարված ծրագրի շնորհիվ` առավոտյան ձեզ կսպասի որոշակի ժամին պատրաստված սուրճը, իսկ գիշերը, եթե ձեր մտքով անցնի վեր կենալ, միջանցքում ինքնաբերաբար կմիանա լույսը, ընդ որում, կմիանա, օրինակ, հզորության մեկ երրորդ մասով` ձեզ տհաճություն չպատճառելու նպատակով: Խելացի էլեկտրոնիկան ինքը կհոգա բոլոր էլեկտրասարքերի անջատման մասին այն դեպքում, եթե հեռանալիս մոռացել եք անջատել լուսավորությունը կամ արդուկը: Տունը կարելի է կառավարել և հեռավորության վրա` ինտերնետի կամ SMS-հաղորդագրությունների միջոցով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |