Արցախի Կրթական հիմնադրամը գործընկերներ է որոնում ղարաբաղյան դպրոցներն ինտերնետով ապահովելու նախագիծն իրագործելու համար15 հունվարի 2011 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Արցախի Կրթական հիմնադրամը գործընկերներ է որոնում ղարաբաղյան դպրոցներն ինտերնետով ապահովելու նախագիծն իրագործելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է կրթական հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Գրիգորյանը: ԼՂՀ կրթության նախարարության տվյալներով, հանրապետությունում ինտերնետով ապահովված են 30 դպրոցներ: Միաժամանակ, նրա խոսքերով, այդ դպրոցներում կապը շատ վատն է, քանի որ միացումն իրականացվում է հեռախոսային լարերով Dial-up տեխնոլոգիայով: Նա նշել է, որ հիմնադրամը կարող է այդ նպատակի համար օգտագործել արբանյակային սարքավորման 2 կոմպլեկտներ: Դա թույլ կտա 256 կբ/վ արագությամբ ինտերնետով ապահովել Արցախի մոտ 30 գյուղեր: «Մենք առաջարկել ենք ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունը մասամբ իր վրա վերցնել դպրոցներն ինտերնետով ապահովելու ծախսերը: Սակայն, կրթության նախարարի խոսքերով, նախարարության 2011-ի բյուջեով նման ծախսեր նախատեսված չեն»,- ասել է նա: Նախագծի արժեքը 30 գյուղի հաշվարկով կազմում է շուրջ 50 հազար դոլար, նախագիծը նախատեսված է 2 տարով: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |