Հունվարի 19-ին տեղի կունենա մի քանի օր առաջ Սամարայում սպանված Արմեն Սահակյանի հուղարկավորությունը

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին տեղի կունենա Սամարայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 19-ամյա հայազգի ուսանող Արմեն Սահակյանի հուղարկավորությունը: «Հունվարի 15-ի երեկոյան նրան զանգահարեցին ընկերները և առաջարկեցին նշել քննաշրջանի հաջող ավարտը,-պատմել է զոհվածի հայրը՝ Անդրանիկ Սահակյանը:-Նա տրամվայ է նստել և իջել է «Պոստնիկով օվրագ» կանգառում: Հավանաբար, նրա ետևից մի խումբ երիտասարդներ են ընկել, մոտ հինգ հոգի: Կարծում եմ, դրանք սափրագլուխներ էին, քանի որ այդ օրը նշում էին ֆուտբոլի ֆանատ Եգոր Սվիրիդովի սպանության 40 օրը: Դատական փորձագետները պատմեցին ինձ, որ դանակը նրա սիրտն են խրել, դեպի վեր են տարել ու պտտել 180 աստիճանով: Սակայն, Արմենը կարողացել է ևս 15 մետր անցնել և խնդրել տաքսու վարորդին իրեն հիվանդանոց տանել: Հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է»:

Սպանվածի հոր խոսքերով, նրա որդուց ոչ մի արժեքավոր բան չեն վերցրել, թեև նրա մոտ կային ոսկե իրեր, լավ ժամացույց, բջջային հեռախոս և որոշ գումար դրամապանակում: Այժմ քննությունը դիտարկում է կատարվածի դրդապատճառների մի քանի վարկած, չի բացառվում նաև ազգային հողի վրա սպանությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---