Երևանում ներկայացվել է «Լեռնային Ղարաբաղ. Հզորության և թուլության պարադոքսներն անհամաչափ հակամարտության մեջ» զեկույցը![]() 22 հունվարի 2011 - 09:23 AMT PanARMENIAN.Net - Երևանում հունվարի 21-ին ներկայացվել է Կովկասի ինստիտուտի թվով երրորդ «Լեռնային Ղարաբաղ. Հզորության և թուլության պարադոքսներն անհամաչափ հակամարտության մեջ» վերլուծական զեկույցը: Զեկույցում ՌԴ Տոմսկի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Լարիսա Դերիգլազովան ու Կովկասի ինստիտուտի քաղաքագիտության բաժնի վարիչ Սերգեյ Մինասյանը վերլուծում են ղարաբաղյան հակամարտությունը՝ հիմնվել;ով ասիմետրիկ հակամարտությունների հայեցակարգի վրա: «Ներուժի անհամաչափությունը հստակ դրսևորվեց հակամարտության ռազմական փուլում՝ 1990-ականներին, երբ ձևականորեն «թույլ կողմը»՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անմիջական օգնության շնորհիվ հաղթեց քանակային առավելություն ունեցող կողմին՝ Ադրբեջանին: Այդ ասիմետրիկությունը հստակ դրսևորվում է նաև այս փուլում»՝ ներկայացնելով զեկույցը, հայտարարել է Սերգեյ Մինասյանը: Զեկույցը հրատարակվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում քաղաքական բանավեճերի ներուժի ավելացում» ծրագրի շրջանակներում»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |