Հայկական բանակում կստեղծվի հատուկ զորամաս ՏՏ մասնագետների համար

PanARMENIAN.Net - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ պաշտպանության նախարարության հետ ս.թ. գարնանային զորակոչի շրջանակում տեխնոլոգիական մասնագիտություններ ունեցող զորակոչիկներից բարձր տեխնոլոգիական զորամաս ստեղծելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել ԻՏՁՄ մամլո ծառայությունում:

Հատուկ պահանջարկ կունենան հետևյալ մասնագիտությունները՝ ցանցային մասնագետներ, բարձրորակ ծրագրավորողներ, բարդ ծրագրային համակարգեր ներդնողներ, ռոբոտաշինություն, պատկերների ճանաչման խնդիրներ

Մինչև զորակոչը զորակոչիկների շրջանակում կանցկացվի հատուկ մրցույթ, որի արդյունքում նրանք կառաջարկվեն ծառայության նշված ստորաբաժանման մեջ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---