«Ռուսհամագործակցությունը» և ՀՀ ԳԱԱ-ն կհամագործակցեն ինովացիաների ոլորտում25 հունվարի 2011 - 14:37 AMT PanARMENIAN.Net - «Ռուսհամագործակցությունը» և ՀՀ ԳԱԱ-ն ինովացիաների ոլորոտում համագործակցության մասին համաձայնագիր կկնքեն: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել «Ռուսհամագործակցության» մամլո ծառայությունում, համապատասխան որոշումը կայացվել է Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցիչ Վիկտոր Կրիվոպուսկովի հանդիպմանը ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի ներկայացուցիչների հետ՝ Գևորգ Վարդանյանի ղեկավարությամբ: Հանդիպմանը կարևորվել է ՀՀ երիտասարդ գիտնականների մասնակցությունը ինովացիոն զարգացման ազգային համակարգի զարգացմանը, ինչպես նաև մինչև 2020թ. ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջազգային ծրագրի իրագործմանը: Քննարկվել են համագործակցութանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Ինովացիոն համագործակցության հայ-ռուսական կենտրոնի բազայի վրա: Առաջին հերթին նախատեսվում է կազմակերպել գիտաժողով,որտեղ կարծարծվեն գիտության առաջատար ոլորտներին առնչվող խնդիրներ: Առավել հետաքրքիր զեկույցները կընդգրկվեն հոդվածների ժողովածուի մեջ: Նախագծերի իրականացման համար կստորագրվի շրջանակային համաձայնագիր:
Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |