Դաշնամուրի Եվրոպական մրցույթին կմասնակցեն երկու դաշնակահարներ Հայաստանից26 հունվարի 2011 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Դաշնամուրի Եվրոպական մրցույթին կկարողանան մասնակցել երկու դաշնակահարներ Հայաստանից: Եվրամիության Դաշնամուրի եվրոպական ծրագրի շրջանակներում մրցույթը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերի 15-30 Ֆրանսիայում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից: Ֆրանսիացի դաշնակահար Ժյուլիեն Ֆորը, որը արդեն մասնակցել է «Եվրոպական երեքշաբթիներ» համերգներին Քիշինևում (Մոլդավիա), ս.թ. հունվարի 27-ին համերգով հանդես կգա Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանատանը, կատարելով Ֆերենց Լիստի, Ֆրեդերիկ Շոպենի և Մորիս Ռավելի ստեղծագործությունները: Համերգին կմասնակցեն նաև Երևանի Կոնսերվատորիայի երեք դաշնակահարներ` Իզաբելլա Մարությանը, Արտավազդ Համբարյանը և Աշխեն Գրիգորյանը: Դաշնամուրի Եվրոպական մրցույթի մշակութային փոխանակումների շրջանակներում նախօրեին Դաշնամուրի Եվրոպական Մրցույթի նախագահ և Եվրամիության Դաշնամուրի եվրոպական ծրագրի համակարգող Իվ Ռոբերի ղեկավարած պատվիրակությունը կայցելի Հայաստան` երկրի մշակութային և մասնավորապես դաշնամուրային հասարակայնության հետ սերտ կապեր հաստատելու նպատակով: Նախապատրաստական աշխատանքներ կձեռնարկվեն համերգներ, փոխանակումներ և մայիս ամսին վարպետության դասընթացներ կազմակերպելու ուղղությամբ, որը կվարի Դաշնամուրի Եվրոպական մրցույթի գեղարվեստական տնօրեն, ֆրանսիացի դաշնակահարուհի` Դանիել Լավալը: Այցը կտևի մինչև հունվարի 30-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |