AEGEE. Հայաստանում մոտ 22 000 երիտասարդներ զբաղվածության խնդիր ունեն

PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին հայկական զանազան բուհերի 200 ուսանողներ մասնակցեցին երիտասարդության գործազրկությանը նվիրված սեմինարին, որը կազմակերպվել էր Եվրոպական ուսանողական ֆորումի (AEGEE) կողմից, հաղորդում է կազմակերպության մամլո ծառայությունը:

Երիտասարդների զբաղվածության խնդիրը շատ արդիական է, և շուրջ 22 000 երիտասարդ այսօր զբաղվածության խնդիր ունի:

Դասընթացին մասնակցեցին ներկայացուցիչներ Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնից, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունից (DAAD), Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհրդից (IREX), Erasmus Mundus փոխանակման ծրագրից և այլ կազմակերպություններից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Երիտասարդության գործազրկություն» նախագծի շրջանակներում նմանատիպ միջոցառումներ կազմակերպվեցին նաև Սոֆիա, Տիրանա, Գդանսկ, Ստամբուլ, Մոսկվա, Բարսելոնա, Թբիլիսի, Սկոպյե, Ռիգա և Իզմիր քաղաքներում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---