Հայ գործարարները ծանոթացան Իրանի Քիշ թերակղզու Ազատ տնտեսական գոտուն 1 փետրվարի 2011 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ին Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունում կայացավ Իրանի հանրապետության Քիշ կղզում տեղակայված Ազատ տնտեսական գոտու շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է Հայկական զագացման գործակալության մամլո ծառայությունը, կղզում բարենպաստ պայմաններ են ստեղծվել ինչպես իրանական, այնպես էլ արտասահմանյան ներդրողների գործունեության համար: Օրենքը նախատեսում է իրանական և արտասահմանյան քաղաքացիների կողմից առանց բաժնեմասի սահմանափակման կապիտալի ներդրման հնարավորություն, Իրանի կողմից կապիտալ ներդրումների պահպանման երաշխավորում, ըստ ցանկության դրանք հետ վերցնելու` սեփականատերերի իրավունքներ, ինչպես նաև ազատ կերպով տնօրինել ստացված շահույթը: Բացի դրանից, օրենքով նախատեսված է նաև սարքավորումների, տրանսպորտային միջոցների, հումքի և շինանյութի ազատ, չհարկվող ներկրում արտադրողական, առևտրական և բնակելի օբյեկտների կառուցման համար, 15 տարով ազատում եկամտահարկից և սեփականության հարկից, ինչպես նաև օտարերկրյա որակավորված աշխատուժի օգտագործման հնարավորություն ՍՀԵ-ում` զբաղվածների 10 տոկոսի սահմաններում, ապրանքի ներկրում և բեռնաթափում` արտասահման դրանց հետագա փոխադրման նպատակով: Քիշ կղզին գտնվում է Իրանի հարավային ափից 18 կիլոմերտ հեռավորության վրա, ինչը Իրանի երկաթուղով ու մայրուղիներով հնարավորություն է ապահովում ապրանք փոխադրել Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |