ՀՀ տրանսպորտի նախարարություն. Սելիմի լեռնանցքն ու ՀՀ բոլոր ճանապարհները մաքրվել են ձյունից և նորմալ գործում են

ՀՀ տրանսպորտի նախարարություն. Սելիմի լեռնանցքն ու ՀՀ բոլոր ճանապարհները մաքրվել են ձյունից և նորմալ գործում են

PanARMENIAN.Net - 14:00 դրությամբ Հայաստանի բոլոր ճանապարհները, ինչպես նաև Սելիմի լեռնանցքը մաքրվել են ձյունից և նորմալ գործում են, PanARMENIAN.Net ին հաղորդել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը:

Նրա խոսքով` այժմ ձյուն է տեղում միայն երկրի հարավային շրջաններում, սակայն միաժամանակ ձնամաքրման աշխատանքներ են ընթանում ավտոճանապարհների նորմալ գործունեությունն ապահովելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---