ՀՀ տրանսպորտի նախարարություն. «Վերին Լարս» ՀԱԿ-ով երթևեկության վերսկսումը կախված կլինի եղանակային պայմաններից

PanARMENIAN.Net - Երեք օր առաջ ձյան տեղումների պատճառով փակված «Վերին Լարս» ՀԱԿ-ով երթևեկության վերսկսումը կախված կլինի եղանակային պայմաններից, PanARMENIAN.Net ին հաղորդել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը:

Նա նշել է նաև, որ «Վերին Լարս» ՀԱԿ-ը, որով իրագործվում են Հայաստանի և Ռուսաստանի միջև հիմնական բեռնափոխադրումները, փակ է լինում նոյեմբերի 1-ից մայիսի 1-ը, սակայն անցկացված բանակցությունների արդյունքում այն շարունակեց իր աշխատանքն այս ձմռանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---