Ռուսաստանը Վրաստանի թշնամին չէ, գտնում են Թբիլիսիում

Ռուսաստանը Վրաստանի թշնամին չէ, գտնում են Թբիլիսիում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը որպես թշնամի չի նշվելու Վրաստանի անվտանգության նոր հայեցակարգում, ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն: «Ընդհանրապես, անվտանգության հայեցակարգում երբեք կոնկրետ երկիր չեն սահմանում որպես թշնամի: Դրանում խոսքը գնում է գլոբալ սպառնալիքների և այն մասին, թե ինչպիսի ռազմավարություն կարող է ընտրել երկիրը դրանց հաղթահարման համար»,- ասել է Կալանդաձեն լրագրողների հետ զրույցում:

Նրա գնահատմամբ, անվտանգության նոր հայեցակարգի առաջին տարբերակը «ադեկվատ կերպով արտացոլում է տեսական սպառնալիքները»: «Մեր տեսած նախագծում ադեկվատ արտացոլված են այն սպառնալիքները, որոնք իսկապես ծառացած են մեր երկրի առջև: Դրանում շատ լավ է սահմանված այն պլանը, թե ինչպես կարող է Վրաստանը պաշտպանունակ լինել դրանց դեմ և ինչպիսի կոնկրետ քայլերի պետք է դիմեն իշխանությունները, որպեսզի նվազագույնի հասցնեն այդ սպառնալիքները»,- ասել է Կալանդաձեն, հաղորդում է Գրուզիա On-line-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---