Դեմոկրատական կուսակցությունը երբեք դաշինք չի կնքի ՀԱԿ-ի հետ

Դեմոկրատական կուսակցությունը երբեք դաշինք չի կնքի ՀԱԿ-ի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը խորհրդակցություններ է վարում այլ ձախակողմյան ուժերի հետ գալիք խորհրդարանական ընտրություններում միավորվելու մասին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նրա խոսքերով, նորմալ է, երբ գաղափարապես մոտ կուսակցությունները միավորվում են: Միաժամանակ, նա նշել է, որ հայ հասարակության մեջ ձախակողմյան կուսակցությունների կարիք կա:

Նա չի մանրամասնել, թե հատկապես որ քաղաքական կուսակցությունների հետ են բանակցություններ ընթանում, սակայն նշել է, որ դեմոկրատական կուսակցությունը երբեք դաշինք չի կնքի Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---