ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայանում է 21.6 Մբիթ/վրկ արագությամբ HSPA+ ցանցը Երևանում 3 մարտի 2011 - 13:21 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրեց ներբեռնման` համապատասխանաբար 14.4 Մբիթ/վրկ և 21.6 Մբիթ/վրկ արագություն ապահովող «ՄՏՍ կոնեկտ դայմոնդ» և «ՄՏՍ կոնեկտ E1820» անլար մոդեմները: Այս երկու մոդեմներն արդեն կարելի է ձեռք բերել ընկերության սպասարկման կենտրոններում։ ՎիվաՍել-ՄՏՍ-ն աշխատանքներ է իրականացնում Հայաստանի մարզերում ևս HSPA+ ցանցը հասանելի դարձնելու ուղղությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարեց, որ HSPA+ ցանցին զուգահեռ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդլայնում է նաև 4G ցանցը. «Երևանում մինչև 21.6 Մբիթ/վրկ արագություն ապահովող` HSPA+ (Evolved HSPA) ցանցը ծավալվում է վերբեռնման մինչև 50 Մբիթ/վրկ և ներբեռնման մինչև 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող 4-րդ սերնդի/LTE ցանցի ընդլայնմանը զուգընթաց։ Ներկայացնելով ևս 2 USB մոդեմ՝ մենք սպառողին թույլ ենք տալիս լիարժեք օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Երևանում հասանելի 3.5G ցանցի հնարավորություններից»։ LTE տեխնոլոգիան, որի գործարկումը Երևանի տարածքում տեղի ունեցավ 2010 թվականի դեկտեմբերի 20-ին, այս պահի դրությամբ հասանելի է աշխարհի ընդամենը մի քանի երկրում: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |