Կահիրեում բախվել են քրիստոնյա ղպտիներն ու մահմեդականները 9 մարտի 2011 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Կահիրեում առնվազն մեկ մարդ է զոհվել քրիստոնյա ղպտիների և մահմեդականների միջև բախումների արդյունքում: Եգիպտոսի մայրաքաղաքից հաղորդագրությունների համաձայն, զոհվածը ղպտի է եղել: Եվս 15 հոգի վնասվածքներ են ստացել: Անկարգությունները Կահիրեում բռնկվեցին քրիստոնյա ղպտիների ցույցի ժամանակ, որոնք բողոքում էին նախորդ շաբաթվա վերջին ղպտիական տաճարի հրկիզման դեմ: Մի քանի հազար մարդ վանկարկում էր . «Մարշա'լ, ինչո՞ւ ես լռում»: Նրանք դիմում էին Մոհամմեդ Տանտաուիին` Զինված ուժերի գերագույն խորհրդի նախագահին, որը ղեկավարում է Եգիպտոսն այն բանից հետո, երբ Մուբարաքը հրաժարական տվեց: Մարշալ Տանտաուին եգիպտական ղպտիներին խոստացել է, որ այրված տաճարը կվերականգնվի մինչև Զատիկը, հաղորդում է BBC-ն: Քրիստոնյա ղպտիները կազմում են Եգիպտոսի բնակչության մոտ 10%-ը: Եգիպտացի ղպտիները բողոքում էին ճնշումներից, խտրականությունից և մատնանշում, որ իրենց դեմ գործած հարձակումները կամ անպատիժ են մնում, կամ էլ ավարտվում չափազանց մեղմ վճռով: Եգիպտոսի իշխանությունները հերքում են ղպտիների հանդեպ խտրականության մեղադրանքները: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |