Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրենի հետ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 10-ին Փարիզում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի եւ նույն կառույցի անդամ Ռոբերտ Հայդադիրյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում հիմնադրամի խողովակներով իրականացվող տարբեր ծրագրերին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Շուշի քաղաքում արհեստագործական ուսումնարանի կառուցման հետ կապված հարցերին:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղին` Արցախին մշտապես սատարելու համար եւ ընդգծել ուսումնարանի նշանակությունը ինչպես Շուշիի, այնպես էլ ողջ հանրապետության համար որակյալ մասնագետների պատրաստման տեսանկյունից:

Հանդիպմանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---