ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին հեռահաղորդակցության և էներգետիկայի ոլորտներում![]() 15 մարտի 2011 - 22:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա ղեկավարած պատվիրակությունը Բրյուսել կատարած այցի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ժոակիմ Ալմունիայի հետ էր։ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր վիճակը, իրականացվող բարեփոխումների ընթացքը` ընդգծելով հատկապես հարկային և մաքսային ոլորտները։ Անդրադառնալով մրցակցության խնդիրներին` ՀՀ կառավարության ղեկավարը տեղեկացրել է Հայաստանում առկա ինստիտուտների, հանձնաժողովի գործունեության մասին` կարևորելով ԵՄ օժանդակությունը հետագա կատարելագործման հարցում։ Ժոակիմ Ալմունիան իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին խորհրդատվության, տարբեր ծրագրերի իրականացման միջոցով։ Նա նշել է, որ հատկապես մեծ փորձ է կուտակված հեռահաղորդակցության, էներգետիկայի, մրցակցության ոլորտներում։ Ժոակիմ Ալմունիայի խոսքով` Եվրամիությունը պատրաստ է իր փորձով և կարողություններով օժանդակել հայկական կողմին։ ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |