ՌԴ-ում Հայաստանի դեսպանը ռուսաստանյան երկրամասերի ղեկավարների հետ կքննարկի հայկական սփյուռքի խնդիրները20 մարտի 2011 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Մարտի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն աշխատանքային այցով կլինի Սիբիրի դաշնային երկրամասի Նովոսիբիրսկ, Խաբարովսկ երկրամասի Խաբարովսկ ու Մերձծովյան երկրամասի Վլադիվոստոկ քաղաքներում: Ինչպես հաղորդում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունը, ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջին անգամն է, ինչ ՀՀ դիվանագիտական առաքելության ղեկավարը աշխատանքային այցով մեկնում է ՌԴ երկրամասեր` խթանելու Հայաստանի մարզերի և վերոնշյալ երկրամասերի միջև համագործակցության զարգացմանն ու քննարկելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու հայ համայնքի շրջանում ծագող խնդիրների կարգավորման ուղղությամբ: ՀՀ դեսպանի այցը կնշանավորվի Նովոսիբիրսկի, Խաբարովսկ և Մերձծովյան երկրամասերի ղեկավարներ Վ.Ա. Յուրչենկոյի, Վ.Ի. Շպորտի և Ս.Մ. Դարկինի հետ հանդիպումներով: Դեսպանը հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, դասախոսություններով հանդես կգա Նովոսիբիրսկի և Խաբարովսկի իրավունքի ու տնտեսագիտության պետական համալսարաններում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |