Ռուսաստանում գտնում են, որ Լիբիայում ռազմական գործողությունը կարող է խթանել Իրանի միջուկային ծրագիրը25 մարտի 2011 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Այն, ինչ արվում է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի կողմից Լիբիայի նկատմամբ, լիովին կարող է խթանել, օրինակ, Իրանի միջուկային ծրագրի արագացումը, նրա կողմից սեփական միջուկային զենքի և այն առաքելու միջոցների ձեռք բերումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ Ազգային անվտանգության նախկին քարտուղար Անդրեյ Կոկոշինը: Կոկոշինի խոսքերով, Մերձավոր Արևելքում լավ են հիշում, որ ժամանակին Լիբիայում տարվել են աշխատանքներ, որոնք որոշակի փուլում կարող էին հանգեցնել նրա կողմից սեփական միջուկային զենքի ստեղծմանը: Այդ թվում Լիբիան զարգացրել էր ուրանի հարստացման տեխնոլոգիան: 2003-ի դեկտեմբերին Լիբիան հայտարարել է միջուկային զենքից և զանգվածային ոչնչացման զենքի այլ տեսակներից հրաժարվելու մասին, իսկ 2004-ին բացահայտել է այլ ոլորտում իր աշխատանքների տվյալները` ՄԱԳԱՏԷ-ին հանձնելով 20-ամյա գաղտնի միջուկային գործունեության մասին հաղորդագրություն: «Հիմա շատ փորձագետներ հիշում են այդ մասին, ենթադրվում է, որ Լիբիայի մոտ սեփական միջուկային զենքի և այն առաքելու միջոցների առկայության դեպքում նա չէր ենթարկվի նման հարվածների»,- ասել է Կոկոշինը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |