Երևանում համերգով են հանդես գալու Գերմանիայի միջազգային երաժշտական ակադեմիայի սաները30 մարտի 2011 - 12:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարության և Գյոթեի ինստիտուտի աջակցությամբ` Գերմանիայի միջազգային երաժշտական երիտասարդական ակադեմիայի և Բեռլինի EUROCON հասարակական կազմակերպության «Կամերտոն» ծրագրի նախաձեռնությամբ, որը միտված է Հայաստանում դասական երաժշտության բնագավառում շնորհալի երիտասարդների ուսուցման աջակցությանն ու միջազգային փոխհամագործակցության խթանմանը, մարտի 30-ին, ժամը 19:00 Ա. Խաչատրյան տուն-թանգարանի համերգասրահում տեղի կունենա ակադեմիայի և «Կամերտոնի» համատեղ համերգը: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին Մշակույթի նախարարությունից, կատարումներով հանդես կգան պատանի երաժիշտներ Դանիել Սենգը /դաշնամուր/, Կարոլինա Կյուգերը /ալտ/, Յոհաննես Պրժիգոդդան /թավջութակ/, Յակոբ Լեհմանը /ջութակ/, Պաուլ Ստրական /ֆագոտ/, Անտոն Ռիխտերը /գալարափող/, Սպարտակ Մարգարյանը /դաշնամուր/, Ժորա Սարգսյանը /դաշնամուր/: Նույն համերգային ծրագրով երաժիշտները հանդես կգան նաև Դիլիջանի երաժշտական քոլեջում` մարտի 31-ին, ժամը 15:30-ին: Նախագծի շրջանակներում, նույն օրը, Դիլիջանի երաժշտական քոլեջում «Կամերտոն» կազմակերպության ղեկավար Լյուդմիլա ֆոն Բերգը, Բեռլինի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գալինա Իվանցովան, օժտված երեխաների երաժշտական ակադեմիայի տնօրեն Կլաուդիա Ռոյտերը կանցկացնեն վարպետության դասեր: 2008 թվականից «Կամերտոնը» Հայաստանում իրականացրել է մի շարք ծրագրեր, այդ թվում` Երևանի քաղաքային երաժշտական դպրոցներում շնորհալի երեխաների երաժշտական կրթության վարձավճարների աջակցությունն ու հովանավորչությունը, Գերմանիայում Բախի տուն-թանգարանում և Բեռլինի հանրահայտ Կայզեր Վիլհելմի եկեղեցում համերգային շրջագայությունները, երևանյան համերգները, վարպետության դասընթացների կազմակերպումը Հայաստանում և Գերմանիայում, մասնակցությունը բազմաթիվ միջազգային երաժշտական մրցույթներին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |