Nokia-ի և Microsoft-ի WP 7-ի պայմանագիրը չի ազդել Հայաստանում Symbian-ով հեռախոսների վաճառքի վրա30 մարտի 2011 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Ըստ itproportal.com-ի՝ Nokia-ն շարունակելու է վաճառել և զարգացնել Symbian համակարգով աշխատող սմարթֆոնները նաև Windows Phone 7-ի գործարկումից հետո։ Nokia ֆորումի փոխնախագահ Պուրնիմա Կոչիկան հայտարարեց, որ չնայած Windows Phone 7-ը լինելու է Nokia հեռախոսների հիմնական պլատֆորմը՝ միևնույն է, Symbian-ը շարունակելու է մեծ արժեք լինել ընկերության համար։ Nokia-ն պլանավորում է ամբողջությամբ փոփոխել և թարմացնել իր Symbian համակարգը։ Symbian համակարգը կթարմացվի ամռանը։ Այն կունենա նոր դիզայն, նոր վիդջեթներ (widgets), արագ վեբ-բրաուզեր, թարմացված Ovi Store և Ovi Maps. Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի «Nokia» բջջային հեռախոսների կենտրոնի վաճառքի տնօրեն Վազգեն Բախշեցյանը, հայ օգտագործողները իրազեկված չեն Nokia-ի հայտարարություններին. «Շատ չեն հետաքրքրվում, թե ինչ է ասել, խոսել կամ հայտարարել Nokia-ն»,-ասել է նա։ Microsoft-ի հետ կնքած պայմանագիրը Windows Phone 7-ը Nokia հեռախոսների համար մշտական օպերացիոն համակարգ դարձնելու մասին չի ազդել Հայաստանում Symbian-ով աշխատող Nokia հեռախոսների վաճառքի վրա։ Հակառակը, Symbian-ը շարունակում է վաճառվել նույն տեմպերով»։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ՆԳՆ․ 24 ժամում ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տուգանքը զեղչվում է 75%-ով Համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքի դեպքում Սելավային հոսքի պատճառով անանցանելի է Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Ջերմուկ տանող հին ճանապարհը Փրկարարները սահմանազատել են տարածքը Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում Հայտարարություն․ ՀՀ–ն ու ԱՄՆ–ն երկկողմ երկխոսության կարգավիճակը կբարձրացնեն Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի Աջակցություն կցուցաբերվի ՀՀ տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը, անվտանգության ոլորտին |