Դեռևս հայտնի չէ, թե որ ընկերությունը կապամոնտաժի Կարսի «Հումանիզմի հուշարձանը»![]() 30 մարտի 2011 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Ապամոնտաժման մրցույթի արդյունքները կհայտարարվեն այն ժամանակ, երբ Կարսի քաղաքապետարանին ներկայացվի հուշարձանի ապամոնտաժման մասին դատական որոշումը, որը կոչվում է նաև հայ-թուրքական բարեկամության հուշարձան: Ըստ Կարսի քաղաքապետարանի հասարակայնության ու մամուլի հետ կապերի բաժնի պետ Օզլեմ Օզտյուրկի, քաղաքապետարանը սպասում է Էրզրումի վարչական դատարանի որոշման: «Դատարանի նախորդ որոշմամբ, հուշարձանի ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցվել էր: Էրզրումի վարչական դատարանը չեղյալ հայտարարեց այդ որոշումը: Այժմ մենք սպասում ենք գրավոր որոշման: Դրանից հետո մենք կհրապարակենք հուշարձանի ապամոնտաժման մրցույթի արդյունքները և աշխատանքները կսկսվեն»,-ասել է Օզտյուրկը, հաղորդում է ԱՊԱ-ն: Հուշարձանի հեղինակ Մեհմեդ Ակսոյը հայցով է հանդես եկել հուշաձանի ապամոնտաժման դեմ, սակայն Էրզրումի վարչական դատարանը մերժել է հայցը: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |