«Նարեկացի» Ժողովրդական գործիքների համույթի ալբոմը «Լավագույն ժողովրդական ալբոմ» մրցանակի է արժանացել

PanARMENIAN.Net - Մարտի 27-ին Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգում մրցանակի արժանացավ «Նարեկացի» Ժողովրդական գործիքների համույթի ալբոմը: Ալբոմում ներկայացված են հայկական ժողովրդական և աշուղական երգեր, մասնավորապես Սայաթ-Նովայի, Շերամի, Կոմիտասի և այլոց ստեղծագործությունները «Նարեկացի» համույթի մենակատարների և երաժիշտների կատարմամբ:

«Նարեկացի» Ժողովրդական գործիքների համույթը հիմնադրվել է 2008 թվականին: Կոլեկտիվի հիմնադրման նպատակը ժողովրդական գործիքների և մեղեդիների հանդեպ հետաքրքրության և սիրո արթնացումն էր: Կոլեկտիվի կազմի մեջ մտնում են 21 երիտասարդ երաժիշտներ և 5 մենակատարներ, համույթի գեղարվեստական ղեկավարը Հովիկ Սահակյանն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---