Հայ վարորդները տեխնիկական զննման համար կվճարեն բանկերի միջոցով31 մարտի 2011 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Մարտի 30-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի է ունեցել տեխնիկական զննության կայանների խնդիրներին վերաբերող խորհրդակցություն, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և տեխնիկական զննության կայանների պատասխանատուներ: ՀՀ փոխվարչապետ Ա.Գևորգյանը հայտնել է, որ կառավարությունը մի շարք ոլորտներում` այդ թվում տեխզննության, ուսումնասիրություններ է կատարել և պարզել, որ կան բավականին դժգոհություններ` տեխնիկական զննության կայանների կողմից հավելյալ գումարների գանձման և մատուցած ծառայությունների որակի հետ կապված: ՀՀ ֆինանսների նախարար Վ.Գաբրիելյանը ներկաներին տեղեկացրել է, որ խնդրին որոշակի լուծում տալու նպատակով ֆինանսների նախարարությունը մշակել է համապատասխան կարգ, որը կանոնակարգելու է բանկերի միջոցով տեխզննության համար գանձվող վճարումները և տեխզննության կայանների գործառոււյթները: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մ.Վարդանյանը հայտնել է, որ վերոնշյալ կարգի ընդունման դեպքում կվերանայվեն տեխզննության գործընթացին առնչվող մի շարք չափորոշիչներ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |