Մինչև տարեվերջ Ամերիաբանկի բանկոմատների քանակը Հայաստանում կգերազանցի 85-ը31 մարտի 2011 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել կորպորատիվ հաճախորդների հետ համագործակցությունը` աշխատավարձային ծրագրերի շրջանակներում: Եվ նրանց աշխատակիցների համար բանկոմատներից օգտվելու առավել հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով` բանկը ընդլայնում է բանկոմատների ցանցը ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում: 2010թ. սկզբին Բանկն ուներ 30 բանկոմատ, իսկ արդեն տարեվերջին դրանց քանակը հասավ 65-ի: Ներկայումս բանկոմատների քանակը 69-ն է, որոնցից 54-ը Երևան քաղաքում, 2-ը` ԼՂՀ-ում, իսկ 13-ը` ՀՀ մարզերում: Մինչև տարեվերջ Ամերիաբանկը նախատեսում է բանկոմատների քանակը հասցնել ավելի քան 85-ի, միաժամանակ ընդլայնել նաև բանկոմատների աշխարհագրական ընդգրկվածությունը` տեղադրելով դրանք հաճախորդների համար նախընտրելի տարածքներում: 2010թ.-ին Ամերիաբանկի բանկոմատներով կատարված գործարքների ընդհանուր ծավալը դրամային արտահայտությամբ աճել է 1.7 անգամ` 2009թ.-ի համեմատությամբ, իսկ կատարված գործարքների քանակն ավելացել է շուրջ 1.8 անգամ: Նշենք, որ Բանկի կողմից 2010թ. թողարկված վճարային քարտերի քանակը 2009թ. համեմատությամբ աճել է 140%-ով, ընդ որում Բանկի կողմից թողարկված միայն Platinium և Gold քարտերի քանակն աճել է 131%-ով: Փաստենք, որ վճարային քարտերի ընդհանուր աճի շուրջ 80%-ն ապահովվել է աշխատավարձային ծրագրերի շնորհիվ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |