PBS-ի եթերում Ֆլորիդայում ցուցադրվելու է «Հայոց ցեղասպանություն» փաստագրական ֆիլմը![]() 2 ապրիլի 2011 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին ԱՄՆ Հանրային հեռուստատեսության եթերում (PBS) Ֆլորիդայում, Ուիմբերլիի գրադարանում կցուցադրվի «Հայոց ցեղասպանություն» փաստագրական ֆիլմը, որից հետո տեղի կունենա երկժամյա բանավեճ: «Հայոց ցեղասպանություն» փաստագրական ֆիլմի ցուցադրությունն ու դրան հաջորդող բանավեճը տեղի կունենա Ֆլորիդայում «Պատերազմի մեծ հանցագործությունները. Հայոց ցեղասպանությունը Առաջին աշխարհամարտի տարիներին» ծրագրի շրջանակներում: Ապրիլի 27-ին նույն վայրում տեղի կունենա 1,5 մլն հայերի ոչնչացման մասին պատմող ցուցահանդեսի բացումը: «Հայոց ցեղասպանության մասին իրազեկման մեկամսյակի» շրջանակներում միջոցառումներն անցնում են Հոլոքոսթի կենտրոնի հովանու ներքո: Կենտրոնի ծրագրում են նաև ցեղասպանությունների ուսումնասիրությունը Բոսնիայում, Ռուանդայում և Դարֆուրում, ինչպես նաև դրանց կանխարգելման միջոցները: «Հայոց ցեղասպանություն» ցուցահանդեսը կփակվի ցուցահանդեսի առաջատար պատմաբան ու համակարգող Մերի Ջոնսոնի հատուկ դասախոսությամբ: Դասախոսությունից հետո, ապրիլի 25-ին Բոկա Ռատոնեի Սբ Դավիթի եկեղեցում և Կուպեր-սիթիի Սբ Աստվածածնի եկեղեցում տեղի կունենա 1,5 մլն զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությունը: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |