Հայաստանում կստեղծվի նոր պետական կառույց տեղեկատվական հաղորդակցությունների ոլորտում 2 ապրիլի 2011 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր առանձին պետական կառույց ստեղծելու հարցն է քննարկվել մարտի 2-ին Երևանում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչների աշխատանքային նախաճաշի ժամանակ: Ինչպես հանդիպման ավարտին հայտարարել է Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսաելյանը, հիմնականում նախագահի հետ քննարկվել է ՏՏ ոլորտի նոր կառույց ստեղծելու անհրաժեշտությունը: Մենք արդեն պարտավորվել ենք ներկայացնել, թե ինչու են ոլորտի հիմնական խաղացողներն անհրաժշետ համարում առանձին կառույցի ստեղծումը, քանի որ ոլորտը գերակա ուղղություն է երկրի համար, որը նույնիսկ ճգնաժամի ժամանակ երկնիշ աճ ապահովեց, որը շարունակվում է մինչ օրս»,-ասել է նա: Իր հերթին ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հավելել է, որ ՏՏ ոլորտն արդեն պատրաստ է պետական աջակցությանը և կանոնակարգման կարիք ունի, «որը թույլ չի տա մսխել ռեսուրսները»: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |