Եթե Ադրբեջանը սկսի քաղաքացիական ինքնաթիռներ ոչնչացնել, նա վտարանդի երկիր կդառնա 6 ապրիլի 2011 - 14:55 AMT PanARMENIAN.Net - «Չեմ կարծում, որ Ադրբեջանը կսկսի ոչնչացնել Ղարաբաղ թռչող ինքնաթիռները: Նման գործողությունն իսկույն Բաքվի ռեժիմը դուրս կմղի քաղաքակիրթ հանրությունից, նրան կդարձնի վտարանդի երկիր»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը: Նա չի բացառում, որ այդ դեպքում միջազգային հանրությունը կվերանայի իր վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ և կարող է գնալ ԼՂՀ ճանաչման: «Դրա հետ կապված բնութագրական է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի հայտարարությունը, որն անթույլատրելի է համարել Ադրբեջանի դիրքորոշումը քաղաքացիական ինքնաթիռները կործանելու պատրաստակամության մասին: Պատահական չէ, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը հերքել է ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններն ինքնաթիռները ոչնչացնելու մասին»,- ասել է Ալեքսանդրովը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |