Ավիկ Մարության. Արևմտյան Հայաստանի բարբառները ոչնչացման եզրին է 7 ապրիլի 2011 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Արևմտյան Հայաստանի բարբառներըը ոչնչացման եզրին են: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է լեզվաբանության դոցենտ Ավիկ Մարությանը: Նրա խոսքերով, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեն մնացած բարբառները պահպանելու համար: «Մենք բազմաթիվ բարբառներ ենք կորցրել»,- ասել է նա: Միաժամանակ, նա նշել է, որ 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը նախօրոք պլանավորված գործողություն էր, որի նպատակը ոչ միայն հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումն էր, այլ նաև ժողովրդի լիակատար ոչնչացումը: «Օսմանյան կայսրությունում կատարվածը կարելի է նաև դիտարկել որպես լեզվասպանություն»,- ասել է նա և հավելել, որ Հայոց ցեղասպանությունից հետո հետագա տարիներին Թուրքիան ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում փոխել է գյուղերի, լճերի տեղանունները, որպեսզի հայերից ոչ մի հետք չմնա: Նրա խոսքերով, բարբառագիտական քարտեզ ստեղծելու դեպքում հնարավոր կլինի Թուրքիային կանչել Հաագայի դատարան: Անդրադառնալով գրական լեզվի ներկա որակին` Մարությանն ասել է, որ այն այսօր սարսափելի վիճակում է: Նրա խոսքերով, մասնավորապես, գրական լեզուն աղավաղվում է հայկական հեռուստաշոուների և սերիալների միջոցով: Այդ առումով նա նշել է, որ այդ հարցը պետական մոտեցում է պահանջում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |