2011թ. Անելիք Բանկն առնվազն 11 մլրդ դրամով կավելացնի վարկային ներդրումների ծավալը 8 ապրիլի 2011 - 16:45 AMT PanARMENIAN.Net - «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն նախատեսում է առնվազն 11 մլրդ դրամով ավելացնել վարկային ներդրումների ծավալը 2011 թվականին` հասցնելով այն 41.5 մլրդ դրամի: «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելը 31.12.10 թ. դրությամբ կազմել է 29.7 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 5,3 մլրդ դրամով` տարեկան կտրվածքով առկա է 21.6 % աճ: «Բանկը 2011 թվականին տնտեսության իրական հատվածի վարկավորմանն ուղղված գործունեությունն ակտիվացնելու հետ զուգընթաց, ակտիվացնելու է նաև ֆիզիկական անձանց վարկավորումը, վարկային այնպիսի գործիքների կիրառմամբ, ինչպիսիք են ավտովարկերը, ապրանքների ձեռքբերման ապառիկ վարկերը, հիփոթեքային և այլ տիպի սպառողական վարկերը: Միաժամանակ Բանկը, կատարելագործելով ներքին ընթացակարգը, ձգտում է պարզեցնել վարկի տրամադրման գործընթացը, ինչի վառ օրինակ է ուսանողական վարկը, որն արդեն հաստատվում է 1 օրում», - ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Վարկավորման վարչության ղեկավար Հայկ Գրիգորյանը: 2010 թվականի արդյունքներով «Անելիք Բանկ» ՓԲԸ –ի ակտիվներն աճել են 22.6 %-ով և կազմել 60.1 մլրդ դրամ, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |