Ապրիլի 13-ին Հռոմում տեղի կունենա Շառլ Ազնավուրի համերգը12 ապրիլի 2011 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին Հռոմում տեղի է ունենալու աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի համերգը: Ինչպես հայտնում է Musical news-ը, աշխարհահռչակ շանսոնյեի համերգը կայանալու է Parco della Musica համերգասրահում: Համերգը կայանալու է Սանտա Չեչիլիա Ազգային ակադեմիայում «Սանտա Չեչիլիա` դա հիանալի է» շարքի շրջանակներում: Վերջին անգամ Ազնավուրը հանդես է եկել Իտալիայում 1983-ին: Ինչպես գրում է գործակալությունը, իտալական հասարակությունն անհամբերությամբ է սպասում անվանի շանսոնյեի համերգին: Շառլ Ազնավուրը ֆրանսահայ շանսոնյե է և դերասան: Իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: 2009-ի մայիսի 5-ից Շվեյցարիայում Հայաստանի դեսպան է և ՄԱԿ կենտրոնակայանում երկրի մշտական ներկայացուցիչ: Ազնավուրը ստեղծել է շուրջ 1000 երգ, խաղացել է 60 ֆիլմերում և վաճառել ավելի քան 100 մլն ձայնասկավառակ: «TIME» ամսագրի և CNN-ի անցկացրած հարցման համաձայն (1998) Ազնավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարող: Մշտապես բնակվում է Շվեյցարիայում, բայց նախկինի նման շարունակում է իրեն համարել հայ և ֆրանսիացի: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |