Ստեփանակերտի օդանավակայանը նախատեսվում է բացել ամռան կեսին. ֆոտոռեպորտաժ

Ստեփանակերտի օդանավակայանը նախատեսվում է բացել ամռան կեսին. ֆոտոռեպորտաժ

PanARMENIAN.Net - Ներկա պահին Ստեփանակերտի օդանավակայանում ընթանում են մոնտաժման աշխատանքներ և սարքավորումներ են տեղադրվւմ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը: Նրա խոսքերով, հատուկ ուշադրություն է հատկացվում թռիչքուղուն: «Այն պատրաստ է և կարելի է արդեն թռիչքներ իրականացնել, բայց ասֆալտը լիովին հարթ չէ, և անհրաժեշտ է երկրորդ շերտ: Ինչ վերաբերվում է օդանավակայանի բացման տարբեր ժամկետներին, ապա ես հրահանգ եմ ստացել ոչ մի տեղ չշտապել և ամեն ինչ որակով անել: Կարծում եմ, որ բացումը կկայանա ամռան կեսին»,- ասել է Ադբաշյանը:

Ադրբեջանի քաղավիացիայի պետական աշխատակազմի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտարարել է, թե ադրբեջանական կողմն արդեն իսկ հասցրել է բողոքել Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը՝ ICAO: «Մենք հայտնել ենք, որ մեր օդային տարածքը Ղարաբաղի վրա փակ է: Ըստ «Ավիացիայի մասին» օրենքի, նախատեսվում է ֆիզիկապես ոչնչացնել այդ տարածքում վայրէջք կատարող ինքնաթիռները»,-հայտարարել է Մամեդովը: ԼՂՀ օդանավակայանը կընդունի և բաց կթողնի ինքնաթիռներ 2011-ի մայիսից:

Լուսանկարչական ռեպորտաժ Ստեփանակերտի օդանավակայանից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---