Արմեն Աշոտյան. Երիտասարդները սկսել են առավել պրագմատիկ մոտենալ մասնագիտության ընտրությանը19 ապրիլի 2011 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Երևանի զբոսաշրջության, սպասարկման ու սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում տեղի ունեցավ խոհանոց-լաբորատորիայի, համտեսի ու հանդիսությունների սրահի, ինչպես նաև ուսումնական հյուրանոցի բացումը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ-ում Հունաստանի դեսպանատան ներկայացուցիչները: Ինչպես միջոցառմանը հայտարարել է Արմեն Աշոտյանը, նախարարությունը բարձր է գնահատում քոլեջի կոլեկտիվի ու ուսանողների ինովացիոն մոտեցումները աշխատաշուկայի հետ կապերի ամրապնդման ու կրթության բովանդակության արդիականացման ուղղությամբ: Նա նշել է նաև, որ Հայաստանում արդեն բարձրագույն կրթություն ստանալու ավանդույթ է ձևավորվել: Սակայն, ըստ նախարարի, վիճակը մի փոքր փոխվել է: «Երիտասարդները սկսել են առավել պրագմատիկ ու հիմնավորված մոտեցում ցուցաբերել մասնագիտության ընտրության հարցում»,-ասել է նա: Ըստ նրա, ավելի լավ է լինել միջին մասնագիտական ուսումնական հաստատության լավ շրջանավարտ երաշխավորված աշխատատեղով, քան հերթական տնտեսագետ ու իրավաբան լինել մշուշոտ ապագայով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի |