«Ամերիաբանկը» կշարունակի ներդնել նորարարական բանկային պրոդուկտներ, այդ թվում նաև Սփյուռքի համար22 ապրիլի 2011 - 15:57 AMT PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կշարունակի նորարարական պրոդուկտներ ներդնել Հայաստանի բանկային համակարգում և արդեն առաջիկա շաբաթվա մեջ մաքսային պրոդուկտներ կառաջարկի արտահանողների ու ներկրողների համար, ապրիլի 22-ին Երևանում կայացած ճեպազրույցում հայտարարել է բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «Կա նաև հետաքրքիր առաջարկ ֆիզիկական անձանց համար, որոնք իրականացնում են այսպես կոչված պասիվ ներդրումներ; Դա լուրջ նորարարություն կլինի հայկական շուկայում»,-ասել է նա: Նա հավելել է, որ «Ամերիաբանկը» կշարունակի առաջատար դիրքեր զբաղեցնել ավանդներին վերաբերող ակցիաներում, որի շրջանակներում մայիսին նոր լուծումներ կառաջարկվեն: Ավելին, մայիսից սկսած, կներկայացվի Սփյուռքին ուղղված բանկային առաջարկների ծրագիրը: «Այժմ ավարտին է մոտենում նախապատրաստական փուլը, վերլուծվում է շուկան, իրավաբանական ու վարչարարական խոչընդոտները»,-նշել է նա: Ջրբաշյանը հիշեցրել է նաև, որ 2011թ. առաջին եռամսյակում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն առաջարկել է նոր կառուցվածքային ավանդներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել ոչ միայն երկրի քաղաքացիների, այլ նաև ոչ ռեզիդենտների մոտ: Ըստ նրա, կարևոր պրոդուկտ է նաև բրոկերային տերմինալը, որը թույլ է տալիս գործարքներ կնքել օնլայն ռեժիմով աշխարհի բոլոր առաջատար բորսաներում: «Հայաստանում արդեն կա որոշակի հատված, որն աշխատում է բորսաների հետ, և մենք, լինելով ներդրումային բանկ, փորձում ենք օգտագործել ու ընդլայնել այդ հատվածը»,-ասել է նա: Ջրբաշյանը նշել է նաև, որ նոր պրոդուկտների թվում են նաև դասական ֆակտորինգը, որը զգալի պահանջարկ է վայելում՝ գործարքների ծավալն աճել է 10 անգամ, իսկ պորտֆելի չափը՝ չորս անգամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է․ Նա վստահ է՝ կհասնի արդարացման Նա նշել է, որ քրգործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իր սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու մասին ամրապնդվել է ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել Գրանցվել էր 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել Հունիսի 24–ից կգործի Երևան-Բաթում գնացքը Վրաստանի հետ գնացքների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է հունիսի 14-ին ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է «Մենք հարգում ենք դա»,–ասել են գերատեսչությունից |