Independent. Հայաստանի և Թուրքիայի միջև բարեկամությունը չստացվեց27 ապրիլի 2011 - 15:52 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիայի և Հայաստանի միջև ի նշան բարեկամության կառուցված հուշարձանն ապամոնտաժվում է, ինչը վկայում է այն փակուղու խորության մասին, որի մեջ հայտնվել են երկու երկրների միջև մերձեցման փորձերը»,- գրում է Independent-ը: Կարս քաղաքում տեղադրված հուշարձանը պատկերում է երկու ֆիգուրներ մեկ պատվանդանի վրա, որը խորհրդանշում է երկու պետությունների միջև ընդհանուր հիմքը բարդ ու տխուր պատմությամբ: Հուշարձանի կառուցումը սկսվել է 2006-ին` ի նշան երկու երկրների միջև զգուշավոր մերձեցման, սակայն դրա կառուցումը չի ավարտվել: Անցյալ տարի Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցությունները դադարեցվել են: Հատկապես տհաճ է, որ հուշարձանի ապամոնտաժումը սկսվել է կիրակի օրը` ապրիլի 24-ին, երբ հայերն ամեն տարի հարգում են Օսմանյան կայսրությունում իրենց հայրենակիցների զանգվածային սպանությունների զոհերի հիշատակը, գրում է հոդվածի հեղինակ Շոն Ուոլքերը: «Ես շատ, շատ վիրավորված եմ Թուրքիայի համար»,- ասել է հուշարձանի հեղինակ Մեհմեդ Աքսոյը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հունվարին այցելելով Կարս, հուշարձանն անվանել է «անճոռնի» և «անհեթեթ»: «Հունիսի սկզբին Թուրքիայում տեղի են ունենալու ընտրություններ, և Էրդողանի քննադատները ենթադրում են, որ նման արտահայտություններն ուղղված են բնակչության ազգայնական հատվածների աջակցությունը ստանալուն»,- նշում է հեղինակը, հաղորդում է Inopressa-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է․ Նա վստահ է՝ կհասնի արդարացման Նա նշել է, որ քրգործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իր սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու մասին ամրապնդվել է ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել Գրանցվել էր 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել Հունիսի 24–ից կգործի Երևան-Բաթում գնացքը Վրաստանի հետ գնացքների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է հունիսի 14-ին ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է «Մենք հարգում ենք դա»,–ասել են գերատեսչությունից |