Կիպրոսի նախագահը Լառնակայում կբացի Հայկական մշակութային կենտրոնը

Կիպրոսի նախագահը Լառնակայում կբացի Հայկական մշակութային կենտրոնը

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասը Լառնակայում կբացի ՀԲԸՄ Հայկական մշակութային կենտրոնի նոր շենքը: Կենտրոնը կներկայացնի հայ ժողովրդի ու Կիպրոսի հայ համայնքի պատմությունն ու մշակույթը: Կպատմվի նաև հայ համայնքի ներդման մասին կղզու տնտեսական, սոցիալական ու մշակութային կյանքի մեջ:

Հայկական կենտրոնում կկազմակերպվեն խորհրդաժողովներ, սեմինարներ, սիմպոզիումներ, ցուցահանդեսներ, համերգներ ու թատերական ներկայացումներ: Կենտրոնն ունի հարուստ գրադարան տարբեր լեզուներով, ներառյալ 19-րդ դարի հրատարակությունները, քարտեզներն ու ամսագրերը: Կենտրոնը մեծապես կարևորվում է ոչ միայն Կիպրոսի հայերի, այլ ողջ Լառնակայի համար, որի վկայությունն է այն, որ բացումը կկատարի նախագահ Քրիստոֆիասը: Կենտրոնը գտնվում է Կիլիկիայի փողոցում, Լառնակայի հնագիտական թանգարանի ու անտիկ շրջանի Կիտիոն քաղաքի ավերակների դիմաց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---