Առաջիկա տարիներին Հայաստանում պեռք է սովորեն ազդել մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի գրասենյակում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» (ՄԵՎԱՆԾ) ՊՈԱԿ-ի գործունեության արդյունավետության դիտարկման արդյունքների վերաբերյալ խորհրդակցություն` ԱԱԽ աշխատակազմի և ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էր նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ներսես Երիցյանը:

Իր խոսքում Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է մթնոլորտային երևույթների բացասական ազդեցությանը` ներկայացնելով մասնավորապես վերջին տարիներին կարկտահարության պատճառով տնտեսության կրած միլիարդավոր դրամների վնասը: Հանրապետության նախագահի 2010թ.-ի կարգադրությամբ մշակված «Մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության հայեցակարգի» հիման վրա պետք է մշակվի հստակ պետական ծրագիր 2011-2015թթ. համար, որի նպատակն է մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության` ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործուն համակարգի ստեղծումը: Այդ նպատակի կենսագործման համատեքտում կարևորվել է ոլորտի տեխնիկական բազայի արդիականացումը, չգործող ռադիոլոկացիոն կայանների վերազինումը և գործարկումը, ինչպես նաև միջազգային փորձի և պրակտիկայի կիրառումը: Կարևորվել է նաև համապատասխան որակյալ կադրերի ապահովման հարցը: Այս կապակցությամբ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն առաջարկել է Ճգնաժամերի կառավարման ակադեմիայում կազմակերպել համապատասխան վերապատրաստման դասընթացներ և միջազգային փորձի ուսումնասիրությունների հիման վրա ներդնել կադրերի պատրաստման միասնական համակարգ:

ԱԱԽ Ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ Ա. Թանանյանը ներկայացրել է հայեցակարգի դրույթների իրականացմանն ուղղված գործունեության արդյունավետության դիտարկման արդյունքները, որից հետո ԱԱԽ-ում անցկացված նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես է եկել ՀՀ ԱԻՆ-ի ներկայացուցիչը (Ռ. Հովսեփյան)` նշելով, որ ԱԱԽ-ի աշխատակազմի հետ քննարկումները մշտապես անցում են կառուցողական մթնոլորտում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---