Մայիսի 5-ի կեսգիշերին կամփոփվի «ԱրմենՏել» ընկերության «Հոմո Ինտերնետիկուս» մրցույթը 5 մայիսի 2011 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Այսօր ուղիղ կեսգիշերին կամփոփվի «ԱրմենՏել» ընկերության «Հոմո Ինտերնետիկուս» մրցույթը։ «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ «ԱրմենՏել»-ի սպասումները մրցույթի հետ կապված արդարացել են.«Ես հասկացա, որ մեր հայ երիտասարդները սոցիալական ցանցերում նորագույն պրոմո տեխնոլոգիաներ են օգտագործում ։ Իրոք մարտական պայքար էր ընթանում։ Մենք այսօր ուղիղ կեսգիշերին կհայտնենք հաղթողների անունները»։ Անուշ Բեղլոյանը նաև նշեց, որ հաղթողների պարգևատրման արարողությունը կանցկացվի հանդիսավոր կերպով մինչև մայիսի 31-ը և բացի հիմնական մրցանակներից, կլինեն մի քանի խրախուսական մրցանակներ։ «ԱրմենՏել»-ի անձնակազմի նախընտրած աշխատանքները, որոնք այդքան շատ «like»-եր չեն հավաքել՝ կստանան խրախուսական մրցանակներ»,- ասաց Անուշ Բեղլոյանը։ Երբ ընկերությունը նոր էր հայտարարել մրցույթը, խումբն ուներ մինչև 300 անդամ, այժմ 4000-ից ավելի։ Անուշ Բեղլոյանը նշեց, որ չնայած խմբից դուրս գալն ազատ էր՝ ըստ անդամների ցանկության, սակայն շատերը մնացին. «Ես հաճելիորեն զարմացած եմ, որ շատերն, ովքեր միանում էին խմբին քվեարկելու համար, շարունակեցին մնալ խմբի անդամ և անգամ խմբում ստեղծվեց կոմունիկատիվ միջավայր, զրույցներ մեր ծառայությունների մասին»։ Ապրիլի 6-ին «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարել էր «Հոմո Ինտերնետիկուս» մրցույթի մասին, որն ընթանում էր ընկերության Facebook-ի խմբում։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր ներկայացնել որևէ լուսանկար, գրաֆիկա կամ հեղինակային հոլովակ «ինտերնետը մարդու կյանքում» կամ «մարդիկ ինտերնետում» թեմաներով։ Վերջիններս պարտադիր պետք էր տեղադրել ԱրմենՏել-ի Facebook-ի «Beeline Armenia» խմբում։ Հաղթողը որոշվելու էր ըստ like-երի (հավանումների) քանակների։ Առաջին տեղը զբաղցենողը կստանա մրցանակ նեթբուք և մեկ տարի Hi-Line ինտերնետ ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնողները՝ մեկ և կես տարի օգտվելու հնարավորություն։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի |