Մայիսի 9-ը` Հաղթանակի օր, «Հարսանիք լեռներում» և ազատ Շուշի 8 մայիսի 2011 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Արդեն 19 տարի մայիսի 9-ին հայ ժողովուրդը նշում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրը, այլ նաև հայ ժողովրդի համար ճակատագրական մեկ այլ հաղթանակի օր` Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրման օրը: Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: «1992-ի փետրվարից սկսած` Ստեփանակերտի և հարակից բնակավայրերի դրությունն անտանելի էր: Ստեղծվել էր կիսաօղակ, որը Ստեփանակերտը պահում էր մշտական գնդակոծության տակ»,- պատմում է Շուշիի ազատագրման գործողության հեղինակ նշանավոր Կոմանդոսը` Արկադի Տեր-Թադևոսյանը: Փետրվարի կեսերից հրթիռները կարկուտի նման թափվում էին Ստեփանակերտի և Շուշիի վրա` սփռելով ավերածություններ: Ստեփանակերտը գրեթե 70 տոկոսով ոչնչացված էր, մարդիկ ապրում էին նկուղներում, բացակայում էին տարրական կենցաղային պայմանները, չկար ոչ հաց, ոչ ջուր: «1992-ի գարնանն արդեն այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որը պարտադրաբար պահանջում էր ազատագրել Շուշին: Մեր խնդիրն էր կրակակետերի ազատագրումը` սկսած Խոջալուից մինչև Շուշի»,- ասում է Կոմանդոսը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, իսկ նրա ձեռքը, ինչպես 19 տարի առաջ թղթի վրա նկարում է կրակակետերը, որոնցից գնդակոծել են Ստեփանակերտը, և Շուշիի ազատագրման պլանը:
Եվ, հնարավոր է, Կոմանդոսը մտքով անցան 45 կմ ձգվող ողջ տարածքները, որտեղ պետք է ընթանային մարտական գործողությունները. «Հայաստանի ղեկավարությունը հավանություն չէր տվել այդ գործողությանը, և մենք ոչ մի հստակ ցուցում չունեինք, սակայն անհրաժեշտ էր գործել: Հենց այդ պատճառով կայացավ 72 հրամանատարների խորհրդակցություն, որոնք միաձայն որոշեցին, որ օպերացիան պետք է անցկացվի: Դուք գիտեք, հրամանատարները պետք է կատարեին իմ հրամանը, սակայն այնպես ստացվեց, որ ես կատարեցի նրանց հրամանը»,- պատմում է Արկադի Տեր-Թադևոսյանը: Շուշիի ազատագրման գործողությունը կոչվեց «Հարսանիք լեռներում»` ռազմական գործողության համար անսովոր անվանում: Նման արտասովոր անվանման պատճառն այն փաստն էր, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելու համար դեռ վաղ է, որ դրան պետք է լավ պատրաստվել: «Ռազմական տեսանկյունից մենք պատրաստ չէինք, և Վազգեն Սարգսյանն ասաց, որ շտապել պետք չէ, բայց Շուշին պետք էր ազատագրել: Այդ ժամանակ ես խոստացա նրան, որ եթե մենք գրավենք Շուշին, ապա լեռներում կկազմակերպենք նրա հարսանիքը: Այդպես առաջացավ օպերացիայի «Հարսանիք լեռներում» անվանումը»,- պատմում է Կոմանդոսը: Այս զրույցի մասին նա չպատմեց իր մարտիկներից ոչ մեկին, բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրանցից ոչ մեկի մտքով անգամ չանցավ, որ օպերացիան պետք է հետաձգել` հիանալի գիտակցելով դրա բարդությունը. «Նրանք լի էին վճռականությամբ, քանի որ խաղաղ բնակիչների շարքում կորուստներն օրեցօր ավելանում էին, և այլևս հապաղել չէր կարելի»: Սկսվեց գործողության պատրաստությունը: Կոմանդոսի ողջ ջոկատը, կազմված 3800 հոգուց, գործողությունն իրականացնելու համար բաժանվեց 5 խմբերի` կազված 615-ական մարտիկներից: Գործողությունը սկսվեց մայիսի 8-ին ժամը 02:30-ին: Շուշիի ուղղությամբ սկսվեց հրետանային պատրաստությունը, որից հետո սկսվեց գրոհը քաղաքի վրա: Գնդապետ Արկադի Կարապետյանի գումարտակը 400 զինվորով սկսեց հարձակումը Շոշ գյուղի կողմից: Հյուսիս-արևելյան ուղղությամբ գրհեց Աշոտ Ղուլյանի 1-ին վաշտը: Արևելքից հարձակումը սկսեց Դուշման Վարդանի վաշտը, որն իր զինվորներով արդեն առավոտյան քաղաքի մերձակայքում էր: Հարավից գրոհեցին աֆղանական վետերաններ Նվեր Չախոյանի վաշտը և Ժիրայր Սեֆիլյանի ու Աշոտ Խաչատրյանի գումարտակները: Միևնույն ժամանակ 400 մարտիկներից բաղկացած առանձին ջոկատը գնդապետ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ շրջանցեց քաղաքը և մոտեցավ հարավ-արևմուտքից` ազատագրելով Քուսար, Բաշքենդ, Ջավադլար և 17 այլ գյուղեր: Արթուր Առաքելյանի 100 հոգանոց ջոկատն ազատագրեց Ստորին Զարիսլոն, իսկ Ալբերտ Ալավերդյանի ջոկատը` Վերին Զարիսլոն: Արդեն առավոտյան նրանց միացավ Վալերի Չտչյանի գումարտակը: Հենց այդ գումարտակի 4-րդ վաշտին բախտ վիճակվեց առաջինը մտնել քաղաք: Շուշին ազատագրվեց 26.5 ժամում, այդ օպերացիային պատրաստվել էին շատ ամիսներ, և պարտվելու տարբերակ ուղղակի չկա: Մայիսի 9-ին առավոտյան 04:30-ին Տեր-Թադևոսյանին հաղորդեցին, որ քաղաքն ազատագրված է. «Ես չգիտեի` ինչ անել. ասել մարդկանց, թե ոչ, քաղաքում ականներ են, իմ մարդիկ կարող են զոհվել, և ինքս ինձ հետ պայքարեցի մինչև առավոտյան ժամը 8-ը»,- ժպիտը դեմքին հիշում է Կոմանդոսը: Բառացիորեն այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ քաղաքում այլևս հակառակորդ չկա, քնեց, քանի որ չէր քնել արդեն մի քանի օր: Այսպիսով, Կոմանդոսին ազատագրված Շուշի բերեցին քնած. «Ես շատ կուզեի ուրախանալ իմ զինվորների հետ, բայց, ցավոք սրտի, օրգանիզմս չէր դիմանում: Ես միայն երեկոյան գիտակցեցի` ինչ է նշանակում գրավել Շուշին»: «Մենք պարտվելու իրավունք չունեինք, մենք պետք է կամ հաղթեինք, այսինքն ազատագրեինք քաղաքը, կամ պետք է ոչ ոքի լիներ, այսինքն մենք պետք է շրջապատեինք քաղաքը և պաշարման մեջ պահեինք այն»,- ասում է նա և հավելում, որ չի կասկածել իր զինվորների հաղթանակի մեջ: «Դուք հասկանում եք, որ կարևոր դեր է խաղացել մեր մարտական ոգին:Բացի դրանից, դա մեր քաղաքն էր, որտեղ ամեն քարը, ամեն ճանապարհը մեզ համար հազարատ էր, ինչը ոչ պակաս կարևոր է»,- ժպիտը դեմքին պատմում է Կոմանդոսը: Վերադառնալով ներկային` Կոմանդոսն ուրախությամբ նշեց, որ Շուշին արագ տեմպերով զարգանում և բարգավաճում է: Նրանից, թե ինչպես է նաև պատմում վերածնվող քաղաքի մասին, կարելի է հասկանալ, թե մինչև օրս որքան կարևոր է Շուշին նրա համար: Բացի դրանից, քաղաքը չեն մոռացել նաև հրամանատարները, որոնք վճռել են Արցախի ճակատագիրը: Ամեն տարի ավանդույթի համաձայն նրանք հավաքվում են Շուշիում` մեծ հաղթանակը տոնելու համար, և, հնարավոր է, նրանք մի օր առիթ կունենան հարսանիք տոնել լեռներում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |