ՏԱԿ. 2010թ. ֆինանսների նախարարությունը 47 մլն դրամ է ծախսել գրենական պիտույքների համար10 մայիսի 2011 - 14:40 AMT PanARMENIAN.Net - 2011թ. առաջին 3 ամսում տարբեր պետական կառույցներին ուղղված հարցումների 88 տոկոսի համար ստացվել են լիարժեք պատասխաններ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Տեղեկատվության ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը՝ ներկայացնելով այն պետկառույցների «սև ցուցակը», որոնք խախտել են տեղեկոտվություն ստանալու իրավունքը 2011թ. առաջին եռամսյակում: Ըստ նրա, դա բավականին դրական ցուցանիշ է, քանի որ 2006թ. նույն ժամանակահատվածում բավարարված հարցումների քանակը կազմում էր ընդամենը 51-55 տոկոս: Դոյդոյանն ասել է նաև, որ Կենտրոնը հարցում էր ուղղել բոլոր նախարարություններին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել գրենական պիտույքների վրա ծախսված միջոցների մասին: «Նպատակն էր պարզել, թե որքան գումար է ծախսվել գրենական պիտույքների համար կառավարման էլեկտրոնային համակարգի ու Malbri փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրումից հետո»,-ասել է կենտրոնի ղեկավարը: Ըստ նրա, պարզվել է, որ 2010թ. ֆինանսների նախարարությունը 47 մլն դրամ է ծախսել գրենական պիտույքների համար: Դոյդոյանը նշել է, որ ԱԳՆ-ն հինգ անգամ ավելի քիչ միջոցներ է ծախսել գրենական պիտույքների ձեռք բերման համար: Նա հայտնել է նաև, որ ՊՆ-ն հրաժարվել է նման տեղեկություններ տրամադրել, դա համարելով պետական գաղտնիք: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |