Հայաստանը մասնակցել է Սալոնիկի գրքի միջազգային փառատոնին10 մայիսի 2011 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-8-ը Հունաստանի երկրորդ քաղաքում`Սալոնիկում անցկացվեց գրքի 8-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցում էր Հայաստանի մշակույթի նախարարությունը: Ցուցահանդեսը, որի խորագիրն էր «Գրքերը և կրթությունը», կազմակերպվել է Հունաստանի գրքի ազգային կենտրոնի, Հունաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության, «Հելէքսպո» ցուցահանդեսային կազմակերպության և Գրահրատարակիչների և գրավաճառների համահունական ֆեդերացիայի կողմից: Բացման պաշտոնական արարողությանը ներկա էր Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը: Ցուցահանդեսի օրերին Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում էին գրող, Հայաստանի մշակույթի նախարարության գրքի և հրատարակչական կենտրոնի ղեկավար Է. Միլիտոնյանը, Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի խորհրդի անդամ Է. Մկրտչյանը և լրագրողներ, հանդիպումներ ունեցան Սալոնիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելեցին տեղի հայկական շաբաթօրյա դպրոց, գրքեր նվիրեցին համայնքային գրադարանին: Ցուցահանդեսը ՀՀ մշակույթի նախարարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության առաջին համատեղ միջոցառումն էր` Հայ գրատպության 500-ամյակի և «2012թ. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» կարևոր իրադարձություններին ընդառաջ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան |