Ֆրանսիայում ՀՀ դեսպանը պատմել է Հայաստանի արտաքին անվտանգության մասին16 մայիսի 2011 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը «Անվտանգության և արդարադատության ազգային բարձրագույն դպրոցի» ունկնդիրների ընկերության հյուրն էր: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, դեսպանը հանդես եկավ Հայաստանի արտաքին անվտանգության վերաբերյալ զեկուցումով, ինչպես նաև պատասխանեց ներկաների հարցերին: Դեսպանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին, հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի խնդրին, հայ-թուրքական հարաբերություններին, Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի մերձեցման գործընթացին և Հայաստանում եվրոպական չափորոշիչների ներդրմանը, երկրի տնտեսական զարգացման խնդիրներին, հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությանը: Քննարկմանը ներկա էին ընկերության նախագահ Քրիստիան Ֆրեմոն, գլխավոր քարտուղար Ժան-Ժակ Սանվերը և ընկերության մոտ 50 անդամներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |