«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալն ընդգրկվել է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»23 մայիսի 2011 - 14:06 AMT PanARMENIAN.Net - «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանն ընդգրկվել է անձանց ցուցակի մեջ, որոնց այցն Ադրբեջան անցանկալի է: Այդ մասին Vesti.Az-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը` մեկնաբանելով Բունտմանի այցն Արցախի Հանրապետություն: Պոլուխովի խոսքերով, Սերգեյ Բունտմանը ոչ միայն այցելել է Լեռնային Ղարաբաղ, այլ նաև հարցազրույց է արել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանի հետ: «Ցավոք սրտի, հարցազրույցի աուդիոտարբերակները մինչև հիմա «զետեղված են» «Էխո Մոսկվի» պաշտոնական կայքում»,- ասել է Պոլուխովը: «Բունտմանի այցի հետ կապված Ռուսաստանում մեր երկրի դեսպանատանը հրահանգ է տրվել բողոք արտահայտել, ինչպես նաև «Էխո Մոսկվիի» ղեկավարությանը հասցնել Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը: Իսկ Սերգեյ Բունտմանն արդեն ընդգրկվել է անձանց ցուցակում, որոնց այցն Ադրբեջան անցանկալի է»,- ասել է նա: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում |