ԵՄ երկրները պայմանավորվել են ստուգում անցկացնել ավելի քան 140 ԱԷԿ-երում25 մայիսի 2011 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության երկրները պայմանավորվել են ստուգում անցկացնել ԵՄ ավելի քան 140 ատոմային էլեկտրակայաններում` տարերային աղետների և մարդկային սխալների հետ կապված ռիսկերի ֆոնին դրանց անվտանգությունը հստակեցնելու համար: Այդ մասին մայիսի 25-ին Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Գյունտեր Էտտինգերը, հաղորդում է dpa գործակալությունը: Էտտինգերի խոսքով, այդ սթրես-թեստերը ԱԷԿ-երի համար կմեկնարկեն հունիսին և կշարունակվեն մինչև դեկտեմբեր: Առաջին անգամ կուսումնասիրվեն բոլոր տեսակի տարերային աղետներից` ներառյալ ջրհեղեղից, երկրաշարժից, ցունամիից, ինչպես նաև ծայրահող ցրտից և շոգից բխող ռիսկերը: Հաշվի կառնեն նաև այն խնդիրները, որոնք կարող են ծագել մարդկային սխալի կամ անուշադրության, ինչպես նաև ավիավթարի պատճառով: Միակ գործոնը, որը ստուգման շրջանակներից դուրս կմնա, ահաբեկչությունների սպառնալիքն է: Նման որոշում է ընդունվել` ելնելով ազգային անվտանգության նկատառումներից: Էտտինգերն ըմբռնումով է մոտեցել այդ ոլորտում իրենց ծրագրերը բացահայտելու` մի շարք երկրների դժկամությանը, քանի որ դա, նրա խոսքով, կարող է անուղղակիորեն նպաստել ահաբեկչության: OSART (Operational Safety Review Team) հանձնաժողովը, որը գործում է ՄԱԳԱՏԷ-ի հովանու ներքո, Հայաստանում էր գտնվում Մեծամորի ԱԷԿ-ում անվտանգության վերաբերյալ պլանային ստուգում անցկացնելու համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |