Կոստանդնուպոլիսի պատրիարքի աթոռին հավակնում է ՀԱԵ Գերմանիայի թեմի ղեկավար արքեպիսկոպոս Գարեգին Բեկջյանը31 մայիսի 2011 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլիսի պատրիարքի ընտրությունները կարող են կայանալ մոտ ապագայում: Առայժմ անբուժելի հիվանդ պատրիարք Մեսրոպ II Մութաֆյանին փոխարինում է աթոռակից պատրիարք, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, սակայն Պատրիարքի աթոռին հավակնում է ՀԱԵ Գերմանիայի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գարեգին Բեկջյանը: Ինչպես գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը, Բեկջյանը եղել է Ստամբուլում Պատրիարքության 550-ամյակի տոնակատարությանը, որը Մեսրոպ II-ի հիվանդության պատճառով նշվել է ոչ մեծ ընդունելությամբ: Բեկջյանի խոսքերով, որը արքեպիսկոպոս Աթեշյանի հիմնական հակառակորդներից է, Կոստանդնուպոլիսի պատրիարքությունը պետք է հեռու մնա քաղաքականությունից: Նա նշել է, որ 1998-ին դեռ առողջ պատրիարքի օրոք աթոռակից պատրիարքի ընտրությունները գործարք են եղել թուրքական կառավարության հետ: Թուրքական օրենքների համաձայն հայկական համայնքի պատրիարքը պետք է անպայման լինի Թուրքիայի քաղաքացի: Արքեպիսպոկոս Գարեգին Բեկջյանը ծնվել է Թուրքիայում և ունի Թուրքիայի և Գերմանիայի երկքաղաքացիություն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |