Հայաստանի Երիտասարդական խորհրդարանը սկսել է աշխատանքը

Հայաստանի Երիտասարդական խորհրդարանը սկսել է աշխատանքը

PanARMENIAN.Net - Հայաստանի Երիտասարդական խորհրդարանը ձեռնամուխ է եղել աշխատանքին: Հունիսի 1-ին Հայաստանի Ազգային ժողովում կայացել է Երիտասարդական խորհրդարանի անդամներին մանդատների հանձնման արարողությունը:

Երիտասարդական խորհրդարանը ստեղծվել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, որպես կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովին առընթեր հասարակական խորհդատվական մարմին:

Երիտասարդական խորհրդարանը կազմված է 131 պատգամավորներից, որոնք Հայաստանի 18-30 տարեկան քաղաքացիներ են: Մանդատները նրանց հանձնել է ՀՀ ԱԺ նախագահը: «Համոզված եմ, որ դուք կշարունակեք աշխատանքի ավանդույթները, որոնք ձևավորվել են օրենսդրական կառուցվածքում: Հուսով եմ դուք կաշխատեք հանդուրժողականության, համերաշխության և բազմակարծության մթնոլորտում, անկախ նրանից, թե ինչ դիրքորոշման եք հարում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---