Ռուսաստանի ԱԳՆ. Երուսաղեմը պետք է բաժանվի իսրայելցիների և պաղեստինցիների միջև 5 հունիսի 2011 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջարկում է բաժանել Երուսաղեմը: «Մենք դա տեսնում ենք որպես Արևմտյան Երուսաղեմ՝ իսրայելյան, Արևելյան Երուսաղեմ՝ պաղեստինյան, իսկ սրբազան վայրերը, հավանաբար, կարող են միայն միջազգային տնօրինության ներքո գտնվել, լինի դա ՄԱԿ-ը կամ ՅՈՒՆԵՍԿՕ-ն», - ասել է նախարարը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում: Լավրովը հավելել է, որ հակամարտության կարգավորման համար պետք է տարածքների «պարտադիր փոխանակություններ» կատարվեն: «Ոչ ոք, լինելով իրատես, չի ակնկալում, որ Իսրայելը կավերի և կխլի խոշոր բնակավայրերը: Իսկ պաղեստինցիները դա հասկանում են… Փոխանակություններ պետք է լինեն, սակայն պաղեստինցիները պետք է փոխարենը ոչ թե ցամաք ու անպտուղ հողեր ստանան, այլ մի բան, որը մոտ է իսրայելցիների խլածին»,- հայտնել է Լավրովը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: -ԱՊ- Ռուսաստանի ԱԳՆ. Երուսաղեմը պետք է բաժանվի իսրայելցիների և պաղեստինցիների միջև Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |