Ադրբեջանի հայ փախստականները մտադիր են միավորվել իրենց իրավունքների վերականգնման համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հայ փախստականները մտադիր են միավորվել իրենց իրավունքների վերականգնման համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Ադրբեջանի հայերի լիազորված ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ Արարատ Ծատուրյանը: նրա խոսքով, վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում ավելի քան 40 կազմակերպություն է ձևավորվել, որոնք զբաղվում են փախստականների խնդիրներով: «Սակայն փորձը ցույց է տվել, որ ոչ մի կազմակերպություն մենակ չի կարողացել առանձնակի հաջողության հասնել, ուստի մենք որոշել ենք միավորել մեր ուժերը և հանդես գալ միասնական ճակատով»,- ասել է նա: Ընդ որում, նա նկատել է, որ նույն այդ նպատակով հայ փախստականները մտադիր են նաև դիմել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

Ծատուրյանը նկատել է նաև, որ փախստականների խնդիրների լուծման մեջ պետք է ներգրավված լինեն քաղաքական և հասարակական կազմակերպություններ, որոնք կարող են որևէ կապ ունենալ այս հարցի լուծման հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---