Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտորը մեկնաբանել է բուհի շուրջ ստեղծված իրարանցումը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լյա Մորվեյքը մտադիր է դիմել դատախազություն և բողոք ներկայացնել այն անձնանց դեմ, ովքեր վարկաբեկել են համալսարանը: Ինչպես նշել է Երևանում մամլո ասուլիսում Մորվեյքը, վերջին ժամանակները համալսարանի և նրա դասախոսների հասցեին նամակներ են ստացվում, ինչպես նաև հոդվածներ են հրապարակվում, որոնք վարկաբեկում են բուհը: Նա հերքել է լուրերն այն մասին որ համալսարանում տիրում է անառողջ մթնոլորտ: Մեկնաբանելով այն, որ համալսարանի դասախոսների մի խումբ դատի է տվել համալսարանին այն պատճառով, որ այն չի երկարացրել նրանց հետ պայմանագիրը, Մորվեյքը հաղորդել է, որ առաջին ատյանի դատարանը որոշում է ընդունել նրանց օգտին, սակայն նա մտադիր է դիմել Բողոքարկիչ դատարան: Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ ՀՖՀՀ պրոռեկտոր Արայիկ Նավոյանը վիճել է և նույնիսկ հարվածել համալսարանի շրջանավարտ Սոկրատ Մկրտչյանին, Մորվեյքն ասել է, որ դասախոսների և ուսանողների միջև վեճեր միշտ են լինում և որ նա չի հասկանում, թե ինչու է այս միջադեպը նման աղմուկ բարձրացրել: Իր հերթին Արայիկ Նավոյանն ասել է, որ Մխիթարյանն արդեն ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար: ![]() ![]() Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |