Հունիսի 12-ին Երևանում տեղի կունենա հայկական ազգային ուտեստների համտես-ցուցահանդես 8 հունիսի 2011 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին Երևանում տեղի կունենա հայկական ազգային ուտեստների համտես-ցուցահանդես: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Հայկական խոհարարական ավանդույթների պահպանում և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը: Նրա խոսքով, միջոցառումը կկայանա Երևանի «Էրեբունի» արգելոց-թանգարանում ժամը 11:00-17:00` «Տասներեք հայկական ավանդական տոների ազգային ավանդական ուտեստներ» խորագրով: Ընդ որում, Մամուլյանը հաղորդել է, որ միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև ասորական ուտեստներ: «Համտես-ցուցահանդեսի ժամանակ իրենց վարպետությունը կցուցադրեն նաև Վրաստանից և Իրանից ժամանած խոհարարներ»,- ասել է նա` ավելացնելով, որ ներկայացված ուտեստների գները խորհրդանշական բնույթ են կրելու: Նրա խոսքով, մուտքը համտես-ցուցահանդեսին անվճար է լինելու: «Այս միջոցառումից ստացված ողջ հասույթը մենք մտադիր ենք փոխանցել որևէ հայկական դպրոցի»,- նկատել է Մամուլյանը: Կազմակերպության տնօրեն Գարիկ Գևորգյանը հաղորդել է, որ ընթացիկ տարում իրենք պատրաստվում են հայկական խոհանոցին նվիրված ևս մի շարք միջոցառումներ անցկացնել: «Հուլիսի 14-ին Սարդարապատում տեղի կունենա տոլմայի փառատոն, սեպտեմբերի 17-18-ին Ախթալայում` խորովածի փառատոն, իսկ հոկտեմբերի 15-ին մենք մտադիր ենք խոհարարների համահայկական փառատոն անցկացնել»,- հաղորդել է նա` ավելացնելով, որ 2012 թվականին կազմակերպությունը մտադիր է նաև հացի փառատոն անցկացնել: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |